ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը          Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում իբր ԼՂ-ի վերականգնման համար       Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ    

12 մայիս 2023 16:28

Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր

Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն,  որպեսզի ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ երկրում գրավիչ կենսապայմաններ ստեղծելով։ Այս կետը ներառվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​միգրացիոն քաղաքականության հայեցակարգում, հետեւում է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից:


«2022 թվականին սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխություններով պայմանավորված Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն հոսքը արտասահման մեծացավ։ Այս կապակցությամբ լրացուցիչ միջոցներ են պահանջվում ֆինանսական գրավիչ, սոցիալական եւ այլ մեխանիզմներ ստեղծելու համար՝ մարդկային կապիտալի պահպանման, Ռուսաստանի Դաշնության բնակչության հոսքի կրճատման նպատակով»,- ասվում է ուրբաթ հրապարակված փաստաթղթի կետերից մեկում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր