Մերոնք նենց ջարդ են տվել թշնամուն... ուղղակի չէին սպասում այսպիսի կատաղի դիմադրության հայկական ԶՈՒ -ի կողմից
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն վերջին տվյալների, թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը ուղղակի չէին սպասում այսպիսի կատաղի դիմադրության և հակահարված՝ հայկական ԶՈՒ -ի կողմից։
Ադրբեջանական ոչ պետական աղբյուրները հաղորդում են, որ իրենք ունեն բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
Մեր կողմից ունենք մեկ անմահացած ՀԵՐՈՍ։
Աստված լուսավորի զոհված Հայ Մարտիկի հոգին»։
***
Դավիթ Թորոսյանն էլ է իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սոթքի ուղղությամբ իրականացվող սադրանքին և դրա հետևանքներին
Թշնամին պաշտոնապես քիչ առաջ ընդունել է 1 զոհ ունենալու հանգամանքը։ Իրականում, թշնամու սադրանքը զսպելու և հակազդելու ընթացքում մերոնք նենց ջարդ են տվել թշնամուն, որ հետո դեռ երկար ենք խոսելու, իսկ էդ ջարդից հետո 1 զոհի մասին հայտնելու համար ադրբեջանական կողմը ինքն իրենց գերազանցում է ցինիզմի մակարդակով։