Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

15 մայիս 2023 10:00

Ադրբեջանի տարածքային ամբողջականության թիվը ոչ թե 89․600 ք.կմ է, այլ 86․600.սխալ թիվ , որը հետո խմբագրվել է

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության նախնական տարբերակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ սխալ թիվ է հրապարակվել։


Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի մամուլի խոսնակ Բարենդ Լեյթսը։

Եվրոպական խորհրդի նախագահը եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահստատել են իրենց աներկա հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և դրան համապատասխան՝ միմյանց տարածքային ամբողջականությանը։ Հայտարարության նախնական տարբերակում, որը հրապարակվել էր Եվրոպական խորհրդի կայքում, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության թիվ է նշվել 89․600 քառակուսի կիլոմետր, որը հետո խմբագրվել և դարձել է 86․600 քառակուսի կիլոմետր։


«Նախագահ Միշելի՝ մամուլի համար հայտարարությունում սխալ է թույլ տրվել։ Նախագահին  ակամայից սխալ թիվ է տրամադրվել։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար ճիշտ թիվը 86 հազար 600 քառակուսի կիլոմետրն է։ Սխալն անմիջապես ուղղվել է հայտարարության տպագիր տարբերակում»,- գրել է Լեյթսը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր