Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

15 մայիս 2023 10:34

Որեւէ լավ բանի չենք կարող սպասել այլեւս.Արայիկ Հարությունյանը որպեսզի ինչ-որ ճակատում չհայտնվի, 2 կողմի հետ էլ խաղում է, դրանով վտանգավոր իրավիճակ ստեղծելով Արցախում

Ադրբեջանի գործողությունները բնավ նպատակ չունեն Արցախի հարցը վերջնականապես փակելու, որովհետեւ Ալիեւը ամեն առիթով հայտարարում է, որ Արցախի հարց գոյություն չունի, այսիինքն այն, ինչ որ հիմա կատարվում է դրանք առավելապաշտ են եւ վերաբերում են Հայաստանի սուվերեն տարածքի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով սպասելիքներին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։

«Երբ զուգահեռներ ենք տանում, մենք այսօր չենք կարողանում շահագործել Կաշենի հանքը, Հայաստանում մոտ մեկ ամիս է փակ է Սոթքի հանքը: Այսինքն՝ նույն բանն է կատարվում, ուղղակի Հայաստանն ավելի մեծ է եւ դա այդքան ակնհայտ չէ մեր ժողովրդի համար: Որեւէ լավ բանի չենք կարող սպասել այլեւս, կարող ենք սպասել արագ համաձայնություն երկու ղեկավարների միջեւ, որնբ իրենց կեղծ խաղաղության օրակարգին է վերեբերելու, ինչը Հայաստանի եւ Արցախի համար ուղեկցվելու է հերթական զիջումներով նման ղեկավարի պարագայում,իսկ Ադրբեջանի պարագայում հաղթանակով»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ ղեկավարնեըը բանավոր պայմանավորվածությունների արդեն եկել են եւ ամեն րոպե կարելի է սպասել պայմանագրի կնքման. «Այո, պայմանագրի կնքման ժամկետներից մեկը կարող է լինել հենց հունիսի 1-ը եւ Ադրբեջանի մեծացող ագրեսիան Հայաստանի նկատմամբ եւս դրա վառ ապացույցներից մեկն է, որ այդ պայմանագիրն ավելի արագ կնքվի: Իսկ Արցախի հարցն այնտեղ ընդհանրապես չի քննարկվում, իրենք դիտարկում են զուտ մեր իրավունքների առումով, այսինքն այնպես, ինչպես ադրբեջանցիներն են դիտարկում, որպես էթնիկ փոքրամասնություններ Ադրբեջանում: Հայաստանի իշխանությունները հասկանալով, որ որեւէ երաշխիք Ադրբեջանի կողմից չի կարող գործել, սակայն նրանք այս հարցը փակելու համար ուզում են ինչ-որ երաշխիք լսել կամ ստորագրել տան եւ դրանով իրենց գործողությունները ավարտել, իսկ մինչ այդ Արցախը որպես մանրադրամ օգտագործելով այս խաղը ավարտելու համար»,- ասաց նա:

Հակոբյանը անդրադառնալով Արցախում ներքաղաքական կյանքին, ասաց, որ Արցախում փրկության ճակատ է ձեւավորվել, գործողությունների պլան է մշակվել, որի մասին շուտով կհայտարարվի: Սակայն, պատգամավորի խոսքով, կան նաեւ այլ դերակատարներ, որոնք չեն միացել այս ճակատին:


«Ռուբեն Վարդանյանը այս ծրագիրը ներկայացրել է եւ նախագահին եւ այլ քաղաքական ուժերին, ցավոք սրտի, կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ իրենք ի զորու են մենակ, իրենց սեփական քաղաքականությունը խաղալով  ինչ-որ հարց լուծել: Ցավոք սրտի, այս ինտրիգների մեջ դերակատարություն ունի Արցախի նախագահը, որը, որպեսզի ինչ-որ ճակատում չհայտնվի,  երկու կողմի հետ էլ խաղում է եւ դրանով վտանգավոր իրավիճակ ստեղծելով Արցախում, որովհետեւ սթափ ուժերը եւ ինտիլիգենտ խավը չկան այն օրակարգում, ինչ առաջարկում է Սամվել Բաբայանը կամ առաջարկում են այլ քաղաքական ուժեր, որոնք ակնհայտորեն սպասարկում են Հայաստանի իշխանություններին: Մենք դրա անունը դրել ենք «Նիկոլ-2» արար Արցախում, որի նպատակն է շեղել ժողովրդին եւ բոլորին  ու հիմնական համախմբումից պառակտման տանել»,-ասաց նա:


Նա նշեց, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի երկուշաբթի օրվա հանրահավաքը իշխանության թուլության արդյունք է եւ այդ ուժերի քայլերը պետք է զսպեին իշխանությունները. «Սա նշանակում է, որ կան ուժեր, որոնք  գործում են հանուն փրկության ճակատի դեմ եւ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացված է Արցախում ի դեմս մի քանի ուժերի, որոնք կարողացել են գրավել բարձր պաշտոններ իշխանության մեջ կամ հավակնում են գրավել»:

Պատգամավորը նշեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարվի փրկության ճակատի մասին, հետագա գործողությունների մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր