Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

15 մայիս 2023 19:29

Միշելի հայտարարած թիվը՝ 86,600 կմ² տարածքը, որը վերագրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառում է Արցախը, առանց Արցախի դա կլիներ 82, 200 կմ²

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ 86.600 կմ²-ը ներառում է նաև Արցախը։


«Իհարկե 86.600 կմ² ներառում է նաև Արցախը։ Այդ քարտեզը գծվել է 1940-ականներին, իսկ վերջին հրատարակությունը եղել է 1970-75 թվականներին։ Այս նույն քարտեզների հիման վրա էլ անկախացել են»,- ասաց Գալչյանը։


Քարտեզագետ Սամվել Մելիքսեթյանը ևս Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ Շառլ Միշելի հայտարարած թիվը՝ 86,600 կմ² տարածքը, որը վերագրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառում է Արցախը։


«Սա ենթադրում է նաև Արցախի ներառումը։ Առանց Արցախի դա կլիներ 82, 200 կմ², առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքը 4,400 կմ² է»,- ասել է քարտեզագետը։


Հիշեցնենք, որ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ նախագահ Շառլ Միշեը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասել է․


«Ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի՝ 29800 կմ² և Ադրբեջանի՝ 86600 կմ² համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր