Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

15 մայիս 2023 17:29

Բրյունետի երգում, բեմական կերպարում, բեմի ձևավորման մեջ հայկական ոչինչ չկար.ահռելի գումարներ են ծախսում «Եվրատեսիլին» մասնակցելու համար, մինչդեռ...

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն տարի պետական բյուջեից ահռելի գումարներ են ծախսում «Եվրոտեսիլին» մասնակցելու համար, սակայն երբեք Հայաստանը չի հաղթել։ Մասնակցության նպատակը սոսկ մասնակցե՞լն է, թե՞ մրցույթում հաղթելը։ Տավուշի մարզում 30-ից ավել հանրակրթական դպրոցների շենքեր նորոգման կարիք ունեն, 24 դպրոց ջեռուցվում են փայտ վառող վառարաններով, հարկ կա արդիական ջեռուցման համակարգեր տեղադրելու, 3 տարի է, ինչ հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանի բուժկետի տանիքի կեսը բաց է, գյուղի դպրոցի տանիքի նորոգումը կիսատ է մնացել, անձրևները լցվում են շենքի ներս, այս հրատապ գործերն անելու համար պետական բյուջեում գումարներ չկան, սակայն «Եվրոտեսիլին» մասնակցելու համար՝ լիուլի հերիքում են։

Իսրայելը 44-օրյա պատերազմից առաջ և դրա ժամանակ անօդաչու թռչող սարքեր է մատարակարել Ադրբեջանին, դրանց հարվածներից զոհվել ու զոհվում են մեր զինվորները, իսկ «Եվրոտեսիլի» Հայաստանի ժյուրին ամենաբարձր՝ 12 միավոր է տվել Իսրայելի ներկայացուցչին։ Իհարկե, սա պատահական չէ։
Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգում, բեմական կերպարում, բեմի ձևավորման մեջ հայկական ոչինչ չկար։
«Եվրոտեսիլ» մրցույթը ինձ դուր չի գալիս, չեմ ցանկանում, որ իմ և այլոց մուծած հարկերից ձևավորված պետական բյուջեից ամեն տարի մեծ փողեր ծախսվեն այդ մրցույթին սոսկ մասնակցելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր