Տեսանյութ. Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում. ՀՀ-ում ԵՄ դեսպան

«Սա ընթացիկ աշխատանք է, ապահովում է առաջադիմություն, բոլոր հարցերը պետք է հստակ քննարկվեն, ներկայացվեն բանակցությունների սեղանին»,- նշել է տիկին Վիկտորինը՝ նշելով, որ նախատեսվում են նոր ր եռակողմ հանդիպումներ։
Լրագրողի այն հարցին, որ դեսպանը խոսում է երկու կողմերի զորքերի դուրս բերման մասին՝ ինչ նկատի ունի, քանի որ Հայաստանի զորքերը, ըստ էության, գտնվում են Հայաստանի տարածքում՝ Անդրեա Վիկտորինը հայտարարել է, թե՝ «Դա շատ հստակ նշվել է, 1-2 կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում, և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա էլ եղել է Բրյուսելում օգտագործված հստակ ձևակերպումը։ Ես պարզապես կրկնում եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում: