ԱՄՆ-ը խախտել է հակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի հետ կնքված հուշագրի երկու կետ, Թեհրանը պատասխան է տալու յուրաքանչյուր խախտմանը          Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել       Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած    

16 մայիս 2023 10:33

Բաքուն ՀՀ-ում ԵՄ դեսպանին խորհուրդ է տվել «չմիջամտել Ադրբեջանի գործերին», հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն ադրբեջանական օրենսդրության շրջանակներում

Բաքուն Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին խորհուրդ է տվել «չմիջամտել Ադրբեջանի գործերին»։


«ԵՄ դեսպանի՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձն անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունների մասին հարցին։




Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է, որ «պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», և դրա համար պետք է ստեղծվի «միջազգային մեխանիզմ»։ 


Հաջիզադեն հայտարարել է, որ «այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը քաջ հայտնի է». «Եվրամիության դեսպանի հայտարարությունները, որոնք Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ են՝ հակառակ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, անընդունելի են։ Ղարաբաղի տարածաշրջանն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և, ինչպես Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնությունները, երկրում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Ոչ ոք չպետք է միջամտի հայ բնակիչների հետ երկխոսության՝ ադրբեջանական կողմի ջանքերին։ Պետք է վերջ տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ կանխակալ պատկերացումներին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր