Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են,ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում. ընտրությունների արդյունքները չեն արդարացրել պոլսահայ համայնքի ակնկալիքները

«Պետք է ջանք չխնայել՝ համոզելու Թուրքիային խաղաղություն հաստատել Հայաստանի հետ»,- նշեց նա։
Փայլանի խոսքով՝ կարևոր է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը զարգանա, քանի որ «միայն ժողովրդավար երկիրը կարող է լուծել իր խնդիրները հարևանների հետ»։
Պատգամավորն արձանագրում է, որ վերջին ընտրությունների արդյունքները չեն արդարացրել պոլսահայ համայնքի ակնկալիքները։
«Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են։ Մինչև 2015 թվականը մենք խոսում էինք մեր խնդիրների մասին, մինչդեռ դրանից հետո հայերն ավելի լուռ են։ Հույս ունեինք, որ ինչ-որ բան կփոխվի այս ընտրությունների արդյունքում, սակայն այդպես չեղավ։ Դժբախտաբար, հայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում»,- արձանագրեց Փայլանը։