ԱՄՆ-ը խախտել է հակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի հետ կնքված հուշագրի երկու կետ, Թեհրանը պատասխան է տալու յուրաքանչյուր խախտմանը          Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել       Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած    

16 մայիս 2023 13:29

ԱԳ փոխնախարարը չի բացահայտում, թե ՌԴ-ից ինչու սպառազինությունը չի հասել Հայաստան, ինչի համար վճարել են միլիոնավոր դոլարներ

Հայաստանը բանակցություններում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի իրավունքների եւ անվտանգության հետ կապված միջազգային մեխանիզմների ստեղծմամբ. Այս պահին բանկցություններն ընթանում են այդ ուղղությամբ եւ դրա վերաբերյալ  հայտարարություններ եղան: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:


Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանից չի ստացել այն սպառազինությունը, որի համար վճարել է, փոխնախարարն ասաց. «Աշխատանքները ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները, ավելացնելու որևէ բան չկա»,- ասաց փոխնախարարը։




ԱԳ փոխնախարարը չի բացահայտում, թե ինչու սպառազինությունը չի հասել Հայաստան։


Հարցին՝ որքան գումար է վճարվել ռուսական կողմին՝ Սաֆարյանը հորդորեց այդ հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր