Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

16 մայիս 2023 14:49

ԱԳ փոխնախարարը` ՀՀ–ում «մոլորված» ադրբեջանցիների փոխանակման մասին

ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը վաղաժամ է համարում «մոլորված» ադրբեջանցիներին Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին խոսակցությունները։


«Դեռ վաղ է խոսել այդ մասին։ Միայն պայմանավորվածության մասին է հայտարարվել, մանրամասներ չեմ կարող ներկայացնել»,– ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը։


Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, թե առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն պահվող անձինք, ապա Սաֆարյանն ակնկալում է ԵՄ–ի գործողությունները. «Իրենց կողմից պետք է նաեւ դա արվի: Եթե ինքը այդպիսի հայտարարություն է անում, երեւի իրենց կողմից քայլեր կլինեն»,– ընդգծեց Սաֆարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր