Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

16 մայիս 2023 18:12

Բա էլ ինչի եք բողոքում, հեսա շուտով ձեր սիրած ազգի հետ մուղամ կերգեք. Դավիթ Աֆրիկյանին զայրացրել է Սուպեր Սաքոյի հայտարարությունը

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է ամերիկաբնակ երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն: Երգիչն անկեղծ զրույց էր ունեցել:


Սուպեր Սաքոն զրույցի ընթացքում խոսեց մուղամի և իր երգերում դրա շատ լինելու մասին ինչը քննարկումների առիթ էր տվել։

 
Սուպեր Սաքոն հարց տվեց`թե ով է ասում, որ մուղամը հարևան երկրներինն է.

«Բայց ո՞վ ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա: Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ ծռած նոտաները, իրանց տհաճա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար,հետ ա եկել ու ջնջել էդ նոտաները, ես գիտեմ էդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,- ասաց նա:

Սուպեր Սաքոյի խոսքը բարկացրել է Դավիթ Աֆրիկյանին։ Դերասանը հարցազրույցից այդ հատվածը հրապարակել է ու գրել հետևյալը.

«Վատը էնա, որ ազգիս 90%-ը այ սենց տգետ, անմշակույթ, անկիրթ, անգրագետա մտածում։ Բա էլ ինչի եք բողոքում հեսա շուտով ձեր սիրած ազգի հետ մուղամ կերգեք !
Թե Բա զուտ զալ ա լցրել Կոմիտասը»,-գրել էր Դավիթը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր