Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

16 մայիս 2023 16:55

Տեսանյութ.Թուրքիան Հայաստանին ասում է՝ ես էլի ձեզ սպառնալի՞ք եմ, բա որ մենք հիմա յոլդաշ-կարդաշ ենք, ինչո՞ւ եք պահել ռուսական բազաները

Շառլ Միշելի եւ մյուսների տրամաբանությունը մեկն է՝ օր առաջ այս հակամարտությունը լուծվի՝ անկախ նրանից, թե ում շահերը կպաշտպանվեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:


«Իրենք ասում են՝ կա հակամարտություն, կան պատերազմական սպառնալիքներ, անվտանգային խնդիրներ եւ դուք բացատրում եք, թե ինչու են այստեղ տեղակայված ռուսական ռազմաբազաները:




Բա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ ռուսական ներկայությունն այստեղ սպառնալիք է: Դա սպառնալիք կարող է դիտվել միայն նրանց համար, ում վտանգն ու սպառնալիքը չեզոքացնելու համար մենք բերել ենք եւ ստիպված այստեղ տեղակայել ենք ռուսական ռազմաբազա: Դա Թուրքիան եւ Ադրբեջանն են:  Ռուսական ռազմաբազաների տեղակայումը Թուրքիայի պատճառով է, ուրիշ պատճառ մենք չունենք: Հիմա Թուրքիան մեզ հարցնում է՝ ես էլի ձեզ սպառնալի՞ք եմ: Այսօրվա իշխանությունն ասում է՝ չէ, մենք յոլդաշ-կարդաշ ենք իրար հետ: Նա էլ ասում է՝ եթե այդպես է, ինչո՞ւ եք պահել ռուսական բազաները: Սա էլ վեր է կենում ասում է՝ ռուսները սպառնալիք են իրենց համար»,-ասաց Ռուստամյանը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր