Թմրանյութի հետ կապված բոլոր հարցերն ու խնդիրները պետք է փնտրել իշխանության ներսում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը 2018թ.-ին կարճվել է: Իշխող ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Էդուարդ Աղաջանյանը, ԱԺ-ում տարօրինակ հայտարարություն էր արել, թե այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում: Ստացվում է, որ թմրանյութի հետ կապված բոլոր հարցերն ու խնդիրները պետք է փնտրել իշխանության ներսում. փաստերն են դրա մասին վկայում:
Հիշեցնենք՝ երեկ էլ պարզ դարձավ, որ Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկաին են առգրավել (2.7 տոննա): Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկաինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար: ՊԵԿ-ը հայտարարել է, թե չգիտեն՝ ում անունով էր թմրանյութերով թաքնված բանանի բեռը Հայաստան մտնելու»։