Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

17 մայիս 2023 19:20

Ամոթ քեզ Հ1… ու այս ամենը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում …

Երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանը, անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված Սուպեր Սաքո անունով երգչի հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է.

«Երկու տխմար նստած Հ1 - ի եթերում`
Կոմիտաս են վերլուծում ……Առաջին տխմարը` իր մատուցած այլանդակ և դատարկ երաժշտությանը բնորոշ` ասում է, որ մուղամը մերն է, և որ Կոմիտասն այն մաքրագրել է, որպեսզի օտարների համար ընկալելի լինի ……

Երկրորդ տխմարը, որի ապակե ակնոցների ետևում նույնքան դատարկ աչքերն են՝ առաջին տխմարի մեկնաբանությունից հիացած` անկանոն համաձայնության նշաններ է ցույց տալիս` էյֆորիկ դեմքի արտահայտությամբ….. ու այս ամենը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում …..

Ես չէի անդրադառնա այս դատարկագլուխներին, եթե այս հաղորդումը չհեռարձակվեր Հ1-ի եթերում …….Ամոթ քեզ Հ1 …..Պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից` նրա հանճարին այս մակարդակի վրա անդրադառնալու համար …… !!!»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր