Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

17 մայիս 2023 13:05

Մենք տեղեկություն ունենք, որ հայերին ասում են, թե իբր, եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, հանեք ռազմակայանը, և մենք կօգնենք ապահովել ՀՀ անվտանգությունը

ԱՄՆ-ն «խորհուրդ է տալիս» Հայաստանին հրաժարվել ռուսական ռազմակայանից եւ սահմանապահներից՝ փոխարենը խոստանալով «անվտանգություն ապահովել», ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Գիտեմ, որ հայերին, մենք այդպիսի տեղեկություն ունենք, նրանք (ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները) ասում են, թե իբր, եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, եւ սահմանապահներին նույնպես, հանեք ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Սա էլ դիվանագիտություն չէ... Չկա այլեւս այդ դիվանագիտությունը։ Կա ուղիղ կաշառք»,- ասել է Լավրովը «Царьград» հեռուստաալիքի հարցազրույցում։




Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հաճախ «գցում» է իր դաշնակիցներին։


«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արեւմուտքը պահում իրեն նրանց հետ, որոնց հետ նախկինում ինչ-որ հույսեր է կապել։ Նա «գցեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, որն «արաբական գարնան» սկզբին արժանապատիվ հրժարական տվեց, ոչ մի տեղ չփախավ... Միացյալ Նահանգները «գցեց» Աֆղանստանի ղեկավարությանը, որի վրա հենվում էր այդ երկրի քսանամյա օկուպացիայի ընթացքում»,- հիշեցրել է Լավրովը։


Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը։ Գյումրիի 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը «Էրեբունի» ավիաբազան է, որը տեղակայված է Երեւանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր