10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

18 մայիս 2023 12:23

Արտահոսք կա այն մասին, թե ով է եղել ՀՀ-ում բռնված 1 տոննա կոկաինի հասցեատեր ընկերությունը.Այսբերգի չերևացող մասը շատ ավելի մեծ է, ինչպես որ և պետք է լիներ…

Ստյոպա  Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստան 1 տոննա կոկաին տեղափոխած  ընկերության ու դրա հասցեատիրոջ մասին  MediaNews-ի՝ դեռ երեկ հրապարած տեղեկություններին։  Սաֆարյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Երեկ ասել էի, որ կոկաինի պատմության գմփունը ուժեղ է լինելու։ Կարծես արտահոսք կա այն մասին, թե ով է եղել Հայաստանում բռնված 1 տոննա կոկաինի հասցեատեր ընկերությունը։ Երեկ նաև գրել էի վաղուց շրջանառվող մի տեղեկության մասին, որ Մաքսային կոմիտեի ոչ ամենևին ցածր պաշտոնյա տիրություն է արել/անում Միհրանի բիզնեսին’ երբ վերջինս հայտնվեց Ռուսաստանում, որտեղից նրան հրաժարվում են արտահանձնել ՀՀ իրավապահներին։

2 տարի առաջ էլ ծխախոտի մաքսանենգության հետ կապված բավականին տպավորիչ է եղել, թե միտումնավոր անգործության ու «աչքաթողության» ինչ մեխանիզմ է աշխատել, որպեսզի այն տեղի ունենար, հետո տեղեկության արտահոսք էր ապահովվել դեպի Ռուսաստան, որտեղ «առգրավվում էր մաքսանենգ ապրանքը», իսկ խոհանոցից լայվ մտնող բլոգեր փեսա կար…
Ուրիշ բաներ էլ.
Հիշում եք երեխաների մանկավաճառության պատմությունը? Հիշում եք, թե սկզբնական շրջանում փեսայի ու ընդդիմադիր այլ լրատվամիջոցներ, աշխուժակներ որ ուղղությամբ էին ուղղորդում հանրային կարծիքը, ում հետ էին ուզում կապել այն, բայց հետո ինչ հայտնի դարձավ, և ում անունները շրջանառվեցին?
Հիշո՞ւմ եք, թե մաքսանենգ ծխախոտի տեղափոխումը սկզբում ում ընկերության հետ էին կապում բացարձակապես նույն շրջանակները, իսկ հետո հայտնի դարձավ, թե ում էր պատկանում այն իրականում?

Հիշո՞ւմ եք, թե օրեր առաջ պատգամավորալրատվամիջոցախառը դեպի որ ուղղությամբ էր «քշվում» հանրային կարծիքը’ թե ով է անցնում կոկաինի տպավորիչ մասշտաբի մաքսանենգության գործով? Այժմ նույն կերպ այլուղության վրա է գնում գործը…
Իմ ու ավելի բարձր տարիքի մարդիկ հիշում են? , թե նույնատիպ հնարքներով ինչես էր ուղղորդում Աղվան Հովսեփյանի վարկները 1999թ.հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով այն մասին, թե ում շահերից էր այն բխում հանցագործությունը, ով և որ երկրները կարող էին կանգնած լինել դրա հետևում, իսկ հետո ինչ հայտնի դարձավ’ ով կարող էր կազմակերպիչը լինել?
Դեհ, նույնը անում էին ու արել են մարտի 1-ի գործով, մինչև հայտնի չդարձավ, թե ով է տվել գաղտնի հրամանը…

Տեռոր գրեցի’ հիշեցի Միկա Բադալյանի կեղծ ահազանգն էլ, մանկապարտեզներում ահաբեկչության սպառնալիքն էլ, Ալեն Սիմոնյանի ու կանդահայ դաշնակի թքադրամման էլ, դրանից հետո գեներացված հանրային դիսկուրսի թիրախները, որի մասին զգուշացրել եմ, Ալեն Սիմոնյանի կողմից բարձրաձայնումը, որ Աշոտ Փաշինյանի նկատմամբ ոտնձգություն է եղել, որը լավ «չհերքվեց», երեկ Աշոտի առևանգման մտահոգիչ դրվագը, դրանում այն անձի հայտնվելը, որը ահաբեկչությամբ սպառնացել ու շարունակում է սպառնալ։ Այս ամենին գումարենք երեկ Մարիա Զախարովայի հոխորտանքը իրենց ձեռքից բանակցային գործընթացը, երկաթուղիների ապաշրջափակումը, սահմանների դեմարկացիան խլող Արևմուտքի ու ԵՄ ուղղությամբ, Լավրովի խոր մտահոգությունը, որ չենք թողնում ՀԱՊԿ-ը մեզ փրկի, ու Սոթքի մահաբեր կրակոցը….
Այսբերգի չերևացող մասը շատ ավելի մեծ է, ինչպես որ և պետք է լիներ…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր