Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

18 մայիս 2023 12:40

Հիմա էլ սպիտակ փոշիով մահ են բերում.ՀՀ իշխանությունը նարկոմաֆիայի է վերածվել. որտեղի՞ց իշխանությանը 1 մլրդ դոլարից ավելի գումար, որտեղի՞ց են այն անհայտ ծագման գումարները, որ տնտեսության մեջ կան

Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքները գալիս են եւ Արցախի ու Հայաստանի շուրջ պրոցեսներից, եւ նարկոտիկների շրջանառության աճից: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խպմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:


Նա մի շարք փաստեր նշեց. «Փաստ համար 1, 4 տոննայի չափ կոկաինի շրջանառություն կա ՀՀ-ում, որը ավելի քան մեկ մլրդ դոլարի գումար է: Սա չի կարող իշխանությունների հետ կապ չունենալ: Ըստ էության, ՀՀ իշխանությունը նարկոմաֆիայի է վերածվել եւ այդ ամենի հետ կապված մենք ողջամիտ կասկածներ ունենք: Ես չեմ կարծում, որ  ՀՀ-ում կա մեկը, ով կարող էր մեկ մլրդ դոլարի շրջանառություն ապահովել եւ  դա լիներ իշխանություններից դուրս: Իշխանությունների հետ կապ չունեցողը չէր կարող նման ռիսկային քայլի գնալ: Ընդ որում, մենք չգիտենք՝ սա միակ դեպքն է, թե էլի դեպքեր են եղել:

Այստեղ հարց կարող է առաջանալ՝ որտեղի՞ց Նիկոլ Փաշինյանին եւ իր շրջապատին մեկ մլրդ դոլարից ավելի գումար:


Մենք ողջամիտ կասկած ունենք, որ սա միակ դեպքը չէ եւ պարզաբանում ենք պահանջում»,-ասաց նա:


Թեւանյանը հիշեցրեց, որ քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիջյանը ժամանակ առաջ հայտարարեց, որ ցեմենտի անվան տակ կոկաին է ներմուծվում, եւ դրանից հետո նա հայտնվեց անազատության մեջ. այսինքն սա առաջին դեպքը չէ:


«Հայտարարում էին, որ կոռուպցիա չկ, բայց հիմա փաստորեն մաքսային մարմիններից տեղեկացանք, որ մաքսանենգ ճանապարհով մեկ տոննայի չափ բանանի անվան տակ ներկրվել է թմրանյութ: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե համակարգային կոռուպցիան վերացել է, սուտ է:


Հաջորդը, սա ուղղված է մեր երիտասարդության դեմ, որին ուզում են թմրեցնել: Շատերը զոհվեցին պատերազմի ընթացքում, հիմա էլ սպիտակ փոշիով մահ են բերում:


Հաջորդը, կան ողջամիտ կասկածներ, որ այստեղ ունենք արտաքին ձեռքի ազդեցություն: Կարող ենք կռահել, թե որ երկրներն են շահագրգռված, որ Հայաստան մտնի մոտ 4 տոննա  կոկաին: Այստեղից էլ բխում են մյուս հարցադրումները. Որտեղի՞ց այն անհայտ ծագման գումարները, որ տնտեսության մեջ կան, հիմնկանում շինարարության ոլորտ են մտնում: Իսկ մենք նարկոմաֆիայի պատմությունից գիտենք, որ իրենց գումարները հիմնականում լվացվելու, մաքրվելու համար հիմնականում մտնում են շինարարության մեջ:  Այստեղից էլ պատասխանը, թե ինչու է դոլարը այսքան էժանանում Հայաստանում: Այստեղ ես նույնպես տեսնում եմ իշխանության ձեռքը»,-ընդգծեց Անդրանիկ Թեւանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր