Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

18 մայիս 2023 18:34

Նենց մայր եմ, որ տղա եմ դաստիարակել, որ ձեր նմանի համար կյանքա տվել, ու պատրաստ եմ ձեր նմանին տասը մասի բաժանել․․ հերոսի մոր պատասխանը՝ զոհերի ծնողներին քննադատողներին

Նենց մայր եմ, որ տղա եմ դաստիարակել, որ ձեր նմանի համար կյանքա տվել, ցավոք սրտի։ Տղա, ով չի ենթարկվել նահանջ հրամանին ու չի թողել դիրքը, ֆեյսբուքյան էջում գրել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։ Նա  պատասխանել է զոհվածների ծնողներին քննադատողներին։


«Եվ այսպես, թմրանյութերի թեման շատ սահուն կերպով փակվեց ու բացվեց «Աշոտիկ» միտումնավոր օպերացիան։ Հրապարակումս բաց եմ դնելու այսօր՝ հատուկ այս խունտայի համար, ովքեր ինքնահաստատվում են իմ և մյուս ծնողների եթերների տակ։ Որ գրում եք՝ «դու մայր ես», պատասխանեմ՝ մայր եմ ու պատրաստ ձեր նմանին տասը մասի բաժանել՝ ով կասկածի իմ լավ մայր լինելու վրա, նենց մայր եմ, որ ՏՂԱ եմ դաստիարակել, որ ձեր նմանի համար կյանքա տվել, ցավոք սրտի։ Տղա, ով չի ենթարկվել նահանջ հրամանին ու չի թողել դիրքը։


Դուք էսօր քննադատում եք ինձ, ի՞նչն եք քննադատում, որ գեղեցկության սրահ գնալուց առաջ մեկ ամիս էլ տրամադրում եմ ինձ, ինչա թե մազերիս ծայրից կտրեմ կամ ճերմակած մազերս ներկեմ։ Մայր եմ, ով զգեստապահարանը բացելիս չի կարողանում գտնել իր ուզած հագուստը, քանի որ բոլորը սև են ու մռայլ, մայր եմ, ով Եռաբլուրից բացի՝ ոչ մի տեղ չի գնում, մայր եմ ում ընտանիքը քանդեցին ձեր նման ժեխերը։ Եվ ով կկասկածի իմ մայր լինելու վրա՝ սպասում եմ դեմ առ դեմ հանդիպման։ Ու ձեզ մի դրեք չափազանց հասկացողի տեղ ու դասեր մի տվեք՝ «հարգիր քո տղայի շիրիմը», ուզում եմ ասել՝ ես չեմ համակերպվելու իմ ՈՐԴՈՒ չլինելու հետ, չեմ ներելու մարդասպանների կառավարությանը», - գրել է Աստղիկ Գալեյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր