Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

18 մայիս 2023 16:35

Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին. ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը

Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի  հետ սահմանին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ ու ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումն ու սահմանային գծի ապառազմականացումը: Մենք այդ օրակարգը շարունակելու ենք ընդգծել»,- հավելեց նա:


Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը:


«Մենք այս թեման քննարկում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր