Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

19 մայիս 2023 11:52

Ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես անպաշտպան թողնել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի համար անհասկանալի է՝ ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին թողնվել անպաշտպան։


«Ես ԱԱԾ-ին կոչ ունեմ՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես անպաշտպան թողնել»,- ԱԺ-ում անդրադառնալով Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի դեպքին՝ ասաց նա։


Նազարյանը կարծում է, թե Աշոտ Փաշինյանի հետ տհաճ միջադեպ կարող էր տեղի ունենալ շատ վատ մարդկանց կողմից։


«Ինքն ինչո՞ւ պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր. սա իմ կոչն է՝ ուղղված ԱԱԾ-ին»,- նշեց Նազարյանը։
«Հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղերքի ծնողներին չուղղորդել այլեւայլ նպատակներով, նրանց կողքին կանգնել ոչ միայն այն ժամանակ, երբ միջադեպեր են լինում, այլ միշտ, որ իրավիճակը չհասցվի  այս կետին: Որ  հուզական վիճակում գտնվող ծնողներին չհասցնեն այն վիճակին, որ նման տհճ եւ անցանկալի միջադեպեր  լինեն:




Ես գիտեմ, որ իմ խոսքը օգտագործելու են այլեւայլ նպատակներով, բայց ես կրկնում եմ՝ անբարոյականություն է օգտվել զոհված հերոս տղերքի ծնողների հուզական վիճակից: նույն կինը, որ այսօր հայտնվել է այդ վիճակում, միայնակ պահել, չարչարվել, մեծացրել է իր որդուն եւ բնական է, որ կգտնվի շատ բարձր հուզական վիճակում: Նրա կողքին լինելու փոխարեն, նրա պահանջները նորմալ ուղղորդելու փոխարեն պետք չէ նրանց դրդել կամ հասցնել այն վիճակին, որ այսպիսի անհասկանալի, անընդունելի...  բոլոր ծնողների անունից եմ ասում, որ սա մեզ էլ շատ անցանկալի վիճակի մեջ է դնում»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր