ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար»          ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել       Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա    

19 մայիս 2023 17:55

Իտալիայում երկնքից տան տանիքին ընկել է ճամպրուկ, որում 9 մլն եվրո արժողությամբ կոկաին է եղել

Իտալիայում 9 միլիոն եվրո արժողությամբ կոկաինով լի ճամպրուկը ինքնաթիռից ընկել է տան տանիք։ Դեպքը տեղի է ունեցել Սարդինիայի Բարատիլի-Սան-Պիետրո փոքրիկ քաղաքում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Տան տերերը ուժեղ հարվածի ձայն են լսել ու անմիջապես ոստիկանություն են կանչել։ Վերջիններս տանիքին հայտնաբերել են սև ճամպրուկ՝ լցված 8,5 կգ մաքուր կոկաինով՝ ավելի քան 9 մլն եվրո արժողությամբ։

Միջադեպը տեղի է ունեցել շուրջ 4 ամիս առաջ, իսկ ոստիկանությունը միայն այս շաբաթ է կարողացել ձերբակալել օդանավի օդաչուին։

Հետաքննությունը պարզել է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Հռոմի փոքր օդանավակայանից, իսկ հետո մոտ 20 րոպե անհետացել է ռադարներից:

Ոստիկանությունը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվող GPS-ի վերլուծությունը հաստատել է, որ այս 20 րոպեների ընթացքում ինքնաթիռը մի քանի շրջան է կատարել ճամպրուկի հայտնաբերման վայրի վրա»,- հայտնել են ոստիկանությունից։

Օդանավակայանի աշխատակիցների ցուցմունքների և բենզալցակայաններից ստացված տեսագրությունների օգնությամբ ոստիկաններին հաջողվել է պարզել օդաչուի ինքնությունը, ով Հռոմի 28-ամյա բնակիչ է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր