Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

19 մայիս 2023 20:08

ԱԳՆ-ն հայտարարությունը Բայրամով-Միրզոյան բանակցությունների վերաբերյալ

Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։

Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։

Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:

Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր