Իրանն ԱՄՆ-ի ցանկացած ագրեuիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերшզմի սկիզբ          Հայաստանը ԹՐԻՓՓ ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում       ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ    

20 մայիս 2023 12:44

Մի՛ զբաղվեք քաղաքականությամբ, Դուք դրանով միայն վնաս եք հասցնում Արցախին

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը գրել է. «Ռուբեն Վարդանյան, թեև դեռ կարճ ժամանակ եք ապրել Արցախում, սակայն զգացել եք ժողովրդի հոգեբանական վիճակը, թեև կարճ եք պաշտոնավարել, բայց ներսից տեսել եք այն ահռելի վնասը, որը տարիների ընթացքում հասցվել է Արցախին:
Այսօր, երբ հնարավորություն չունենք ընտրություններ անցկացնել և պետականությունը պահպանելու պատճառով ստիպված ենք հանդուրժել ներկա իշխանությանը, Դուք զբաղված եք այս նույն համակարգի այլ ներկայացուցիչների վերակենդանացմամբ։ Կամա թե ակամա, Դուք նպաստում եք, որ մարդկանց մեջ կարծիք կազմվի, որ ոչ մի բան չի փոխվի, որ Արցախի ներսում ամեն ինչ կմնա նույնը՝ նույն «սերիալը», նույն «դերասանները», ինչը կործանարար է։
Դուք կարող եք մեծ օգուտ տալ Արցախին, եթե տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնեք, եթե օգտագործելով Ձեր կապերը ներդրողներ բերեք Արցախ, եթե որպես հայրենադարձ պայքարի ուժ հաղորդեք ժողովրրդին։
Մի՛ զբաղվեք քաղաքականությամբ, Դուք դրանով միայն վնաս եք հասցնում Արցախին…»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր