Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

20 մայիս 2023 13:03

Փաշինյանի հետ կասկածելի գործարք կնքած Ռոման Տրոցենկոն մասնակցել է իսլամիստների ֆորումին

«Փաստինֆո»-ն գրում է. «Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն իր մասնակցությամբ հեռախոսային խուսակցության գաղտնալսման արտահոսքի վերաբերյալ վերջին սկանդալից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ՝ մասնակցելով իսլամական ֆորումին՝ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի աջակցության համար, ըստ երևույթին զգալով, որ «երկիրն այրվում է իր ոտքերի տակ»։


Ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ Տրոցենկոյի համար խիստ կարևոր կուլիսային շփումը Միննիխանովի հետ կարող է տեղի ունենալ երեկոյան ընդունելության ժամանակ՝ ֆորումի բացման առթիվ։


«KazanForum»-ից զատ՝ կքննարկվի Տրոցենկոյի կողմից նոր գնումը՝ բավականին մեծ հեռանկար ունեցող օդանավակայան Ռաս ալ-Խայմա էմիրությունում, որտեղ շուտով սպասվում է զբոսաշրջության աննախադեպ զարգացում, քանի որ ԱՄԷ-ում կկառուցվի առաջին խաղատունը: Տրոցենկոյի համար օդանավակայանի զարգացման ներդրումային պայմանը կազմել է 1 մլրդ դոլար։ Ինչպես իտալական Գրոսետո օդանավակայանի դեպքում, Տրոցենկոն շարունակում է այս կերպ Ռուսաստանից գումար հանել։


Հիշեցնենք, որ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որը բավականին մեծ բաժնեմասեր ունի նաև ՀՀ-ում շահագործվող մի շարք հանքերում, բոլորովին վերջերս հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում։ «Настоящее время»-ում հրապարակվել է ռուս երկու միլարդատեր Ռոման Տրոցենկոյի զրույցի ձայնագրությունը մեկ այլ ռուս գործարարի՝ Նիկոլայ Մատուշևսկու հետ։ Ռուսական աղբյուրները նշում են, որ նրանք «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի կողմնակիցներն են, իսկ զրույցի ժամանակ քննարկել են ՌԴ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը, որի ժամանակ Տրոցենկոն ասել է. «Ցավոք, Ռուսաստանը, որը մենք անկեղծորեն սիրում ենք, հայտնվել է ինչ-որ ապուշի ձեռքում։ Սա ոչ մի լավ բանով չի ավարտվի։ Ավարտվելու է դժոխքով։ Մարդիկ Մոսկվայի փողոցներում սպանելու են իրար»։


Տրոցենկոյի անունը շրջանառվում է նաեւ Հայաստանում կասկածելի գործարքի մեջ. Նա դարձել է կառավարության հետ կոռուպցիոն տարրեր պարունակող գործարքի գործընկեր. անհասկանալի պայմաններում ձեռք է բերել ԶՄՊԿ-ի բաժնետոմսերը ու դրանց մի մասը նվիրել Փաշինյանի աշխատակազմին, որպիսի պահանջ ներկայացրել էր հենց Փաշինյանը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր