Էս աշխարհում ոչ մի ուժ էս եռյակին չի կարա իրարից բաժանի, մեզ հաղթել չկա, որովհետև մեր մեջքի հետևում մեր տղերքն ու ախպերներն են կանգնած․ Գայանե Հակոբյանի դուստրը

Նա դիմել է բոլոր այն մարդկանց, ովքեր մխիթարող նամակներ են ուղարկել իրեն։
«Ինձ նամակներ մի՛ գրեք ու մխիթարող բառեր մի՛ ասեք, ես դրա կարիքը չունեմ, ո՞նց կարելիա մխիթարել մի մարդու ում լույս աշխարհ է բերել ԳԱՅԱՆԵՆ!!! Էս աշխարհում ամենա հպարտն մարդն եմ, որովհետև երանելիությունա հավատացեք նման մայր ունենալը»,- գրել է նա և շնորհակալություն հայտնել պայքարող և իր մայրիկի կողքին կանգնած զինծառայողների ծնողներին ։
« Հզոր Մամաներին ու Պապաներին ուզում եմ ևս մեկ անգամ ասել Մեզ հաղթել չկա, որովհետև մեր մեջքի հետևում մեր տղերքն ու ախպերներն են կանգնած, իսկ իրանք բոլորին ու ամեն ինչ են հաղթել»։