Տեսանյութ.Ո՞ւր են ժողովրդական, վաստակավոր մշակութային գործիչները,Հուդայի նման ում 30 արծաթ տալիս են, մարդիկ լռում, նստում են իրենց տները

Նա նշեց, որ մարդիկ հավաքվել են այստեղ մի պարզ ճշմարտության համար՝ Հայաստանում անօրինություն է գործում։
«Քո զավականը ընդունելի է, թանկ է քո համար, իսկ ի՞նչ է՝ այս ծնողների զավակներն իրենց համար զավակ չե՞ն, թանկ չե՞ն, արժեք չունե՞ն։ Չեմ հասկանում՝ տարրական էթիկայի նորմեր ունե՞ք, թե՞ ոչ»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Հարցին՝ ո՞ւր են ժողովրդական, վաստակավոր մշակութային գործիչները, նա պատասխանեց. «Չգիտեմ։ Հուդայի նման ում 30 արծաթ տալիս են, մարդիկ լռում, նստում են իրենց տները։ Դա է խնդիրը։ Մենք չունենք ազգային, պետական մտածելակերպ։ Միշտ եղել է գավառական մտածելակերպ։ Պետք է վերանանք այդ մտածելակերպից»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։