Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

22 մայիս 2023 17:35

Ռուսաստանը մտադիր է ստեղծել նոր «էլիտար» հարվածային ավիախումբ՝ «Փոթորիկ» ծածկանունով, Ուկրաինային հարվածելու համար

Ռուսաստանը մտադիր է ստեղծել նոր «էլիտար» հարվածային ավիախումբ՝ «Փոթորիկ» ծածկանունով, Ուկրաինայում առաջադրանքներ կատարելու համար։

Այս մասին գրում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ հղում անելով իր հետախուզական տվյալներին։ Նոր ավիախումբը, հավանաբար, բաղկացած կլինի Սու-24 և Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների առնվազն մեկ էսկադրիլիայից, ինչպես նաև հարվածային ուղղաթիռներից։

«Ինքնաթիռների այս տեսակների համադրությունը հուշում է, որ խումբը մեծ դեր է խաղալու ցամաքային հարձակումներում»,- գրում է բրիտանական հետախուզությունը։

Նշվում է նաև, որ ՌԴ ՊՆ-ն ցանկանում է ներգրավել որակյալ և նպատակասլաց օդաչուների՝ նրանց առաջարկելով բարձր աշխատավարձ, ինչպես նաև հավաքագրել թոշակի անցած օդաչուներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր