Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

23 մայիս 2023 12:09

Իրենց իշխանության համար փորձում են հակադրել իրական Հայաստանը «պատրանքայինին», Արագածը՝ Արարատին, Շուշին ու Վանը՝ երեւանյան իրենց «դաչաներին»

Իրենց անցողիկ, խաբեպատիր, ինքնապաշտ իշխանության համար բերել, փորձում են հակադրել իրական Հայաստանը «պատրանքայինին», Արագածը՝ Արարատին: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը:

Հայտարարությունում ասվում է. «Հարյուր եւ հինգ տարի առաջ հռչակվեց Առաջինը։

Պատիվ ու փառք նրա կերտողներին, պահապաններին, բոլոր նվիրյալ ժառանգներին՝ սերնդեսերունդ։ Առանց նրա թույլութերի, բայց հերոսական, բազմաչարչար, բայց լուսավոր, ներքին եւ արտաքին հարվածատարափին անպատրաստ, բայց ոգեղենիկ՝ չէին լինի մեր զույգ աշխարհները՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը՝ դրոշակակիր, չէինք լինի մենք, թեկուզ մեր Հայրենիքի այս պետական վերջին հույս-ճակատով։

Տակավին Առաջինի ժառանգության մեջ ենք եւ Վերջինի նախաշեմին։

Իրենց անցողիկ, խաբեպատիր, ինքնապաշտ իշխանության համար բերել, փորձում են հակադրել իրական Հայաստանը «պատրանքայինին», Արագածը՝ Արարատին, անցյալը՝ ներկային, նյութականը՝ հոգեւորին, Շուշին ու Վանը՝ երեւանյան իրենց «դաչաներին», Պետությունը՝ Հայրենիքին, Քյազիմ Կարաբեքիրի եւ Իլհամ Ալիեւի պատմագրությունը կամրջող վերնագրերը՝ Հայ ժողովրդի ու Հայաստան քաղաքակրթության արժեքին եւ իրավունքին։

Այս ամբողջի մեջ, բայցեւ աներկբա, հակասություն չկա։ Սա է նախասահմանված ժառանգությունը մեր։

Ահա զանգն է ղողանջում այսօր, արդեն 105 տարի անընդմեջ՝ ո՛չ Փաշին մեկին եւ նման տեսակին։

Եվ այո՛ մեր Պետությանը՝ իր հզոր Հայրենիք հիմնակունքով, այո՛ մեր համակ ազգին ու ժողովրդին՝ որքան էլ փրկիչ-պառակտիչն ու պատերազմի հանցագործը ջանան դրանք իրարից տարանջատել։

Մայիսյան խոյանքի այս բախտորոշ օրերին ի մի ենք գալիս եւ մեր վճռազդու-հետեւողական-հավաքական ծառայությամբ, տիրոջական մեր վարքուբարքով վերադառնում ենք ազգիս անկապտելի իրավունքին, շնորհին, արժանապատվությանը: Մեր խոցված, բայց անընկրկելի զույգ աշխարհների վերակերտումին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր