Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

23 մայիս 2023 14:32

Ես կասկածում եմ, որ կողմերը փոխըմբռնման կհասնեն Լաչինի միջանցքի և ադրբեջանական անցակետի հարցում

Vedomosti.ru-ն «Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին» վերնագրով հոդվածում գրում է, որ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ մայիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենա Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այդ մասին մայիսի 18-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլն ընթանում է հայադրբեջանական շփման գծում բախումների հերթական սրման ֆոնին, նշել է ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։ «Արևմտյան ուղու շուրջ բանակցությունների բոլոր նախորդ փուլերը չեն հանգեցրել լարվածության թուլացման։


Այդ ֆոնին ինձ համար անակնկալ է պետությունների ղեկավարների համաձայնությունը՝ բանակցություններ վարել Մոսկվայում։ Ամենայն հավանականությամբ, կողմերը հասկացել են, որ, առանց երկխոսության վերսկսման, իրավիճակը կարող է հանգեցնել մեկ այլ լոկալ հակամարտության»,- ասել է փորձագետը։ Պրիտչինի խոսքով, խաղաղության պահպանման արևմտյան մոտեցումը, ի տարբերություն ռուսականի, ներառում է շրջանակային համաձայնագրի կնքում, բայց առանց բարդ մանրամասների համաձայնության։ «Դրանք առաջին հերթին Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման մեխանիզմներն են, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը, սահմանազատումը։ Մոսկվան իր հերթին նախընտրում է խնդրի համապարփակ լուծում 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ նկարագրված ճանապարհային քարտեզի շրջանակներում: Ռուսաստանը ձգտում է իրական բովանդակությամբ հաշտության պայմանագրի կնքման հասնել»,- կարծիք է հայտնել փորձագետը։


Առաջիկա բանակցությունների թեմաներից է լինելու նաև Լաչինի միջանցքի և ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղադրված ադրբեջանական անցակետի խնդիրը, շարունակել է Պրիտչինը։ «Ես կասկածում եմ, որ կողմերը փոխըմբռնման կհասնեն այդ հարցում։ Փաստն այն է, որ Բաքուն այն տեղադրել է իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմանին։ Իսկ ռուս խաղաղապահների մանդատը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անձնագրային և մաքսային հսկողության իրականացում չի նախատեսում։ Որոշ ժամանակ անց դա հայկական կողմից բողոքի կհանգեցնի»,- եզրափակել է Պրիտչինը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր