Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

23 մայիս 2023 15:49

Շարունակում են փչացած, մկնահոտ կոնֆետներ վաճառել «Երևան Սիթի»-ում. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկարներ. «4 օր առաջ՝ մայիսի 19-ին Ավան թաղամասի «Երևան Սիթի» սուպերմարկետից տուփով սուր մկնահոտ, կոնֆետների ծայրերը պոկված շոկոլադե կոնֆետներ էի գնել։ Այդ մասին Ֆեյսբուքի իմ էջում հրապարակում եմ արել։ Դրան արձագանքելով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն իմ էջում, իմ գրառման տակ գրել էր՝ ահազանգին ընթացք կտրվի։ Որպես լրագրող, սովոր եմ իմ բարձրացված հարցերի վերաբերյալ հետևողական լինել։ Այսօր՝ մայիսի 23-ին նույն սուպերմարկետից նույն կոնֆետներից գնեցի։ Գնածս տուփում նույն, կարելի է ասել՝ ավելի փչացած կոնֆետներ են։ Հանրախանութի դրամարկղի կտրոնի, կոնֆետների տուփի և փչացած կոնֆետների լուսանկարները ներկայացնում եմ։ Մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը շարունակում է փչացած, մկնահոտ կոնֆետներ վաճառել՝ հարստանալով գնորդների առողջության հաշվին։ Իսկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, չնայած պաշտոնյա Անուշ Հարությունյանի հավաստիացմանը, այդ հարցում անգործության է մատնված»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր