Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

23 մայիս 2023 16:10

Անվտանգության ի՞նչ երաշխիքների մասին է խոսում Փաշինյանը, որտե՞ղ են Նախիջևանի, Բաքվի հայերը, մեր նախնիների այնտեղ թողնված գերեզմանները

Թողնել սեփական ժողովրդին Ալիևի ռեժիմի քմահաճությանը, ով բազմիցս հաստատել է հայերի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը, ոչ միայն անբարոյականություն է, այլև հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, որի հիմքը, ինչպես նշված է նրա նախաբանում, Հայաստանի անկախության հռչակագիրն է, որը հիմնված է, այդ թվում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության վրա:


Ցանկացած պայմանագիր, որը կժխտի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հակասում է երկրի Հիմնական օրենքին, այսինքն՝ իրավական ուժ չի կարող ունենալ:


Հանձնելով Արցախը՝ Փաշինյանը հանձնում է նաև Հայաստանը և Սփյուռքը, արժեզրկում է իրեն, իր ընտանիքը, իր ավանդական արժեքներն ու սովորույթները հարգող յուրաքանչյուր հայի, ով հպարտանում է իր ժողովրդի հերոսական պատմությամբ: Այդ պատմությունը գրվել է ոչ միայն մեծ գիտնականների, մշակույթի, արվեստի ու սպորտի գործիչների կողմից, այլև մեր քաջարի զինվորների արյամբ, ովքեր վերջին 3 տասնամյակում իրենց կյանքն են տվել հանուն Հայաստանի և Արցախի անկախության:


Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, սկսած 2018 թվականից, ուղղված են ոչ միայն Ռուսաստանի, այլև հայերի ու ողջ հայկականության դուրս մղմանը Հայաստանից ու տարածաշրջանից: Որտե՞ղ են այսօր Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երբեմնի մեծամասնություն կազմող հայերը: Որտե՞ղ են մեր նախնիների այնտեղ թողնված գերեզմանները: Որտե՞ղ են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության՝ Ադրբեջանին անցած շրջանների հայերը: Որտեղ են հայերը, որոնց ստեղծարար աշխատանքի շնորհիվ տասնամյակներով կառուցվել ու զարգացել է Բաքուն: Որտե՞ղ են Սումգայիթի հայերը: Անվտանգության ի՞նչ երաշխիքների մասին է խոսում Հայաստանի վարչապետը: Ո՞ւմ երաշխիքներին է նա հավատում: Որտե՞ղ է, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանը», որը, ըստ Հայաստանի իշխանությունների, պետք է գար 44-օրյա պատերազմի արդյունքներով ստորագրված եռակողմ փաստաթղթով:


Պետության և ժողովրդի համար այդպիսի ճակատագրական որոշումները չեն կարող ընդունվել առանց հաշվի առնելու հայ ժողովրդի կամքը: Այսօր տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովրդի նկատմամբ  իշխանությունների կողմից իրականացվող հոգեբանական ցեղասպանություն:


Հայ մտավորականությունը, գործարար էլիտան, հասարակական գործիչները, այդ թվում՝ սփյուռքում ապրողները, այլևս չպետք է լռեն: Նրանք այսօր պարտավոր են հրապարակավ նշել իրենց դիրքորոշումը և դիմեն ժողովրդին, որպեսզի կարողանան արթնացնել նրան այս քաղաքական թմբիրից: Հանո՛ւն մեր հայրերի ու պապերի հիշատակի: Հանո՛ւն մեր զավակների ապագայի:


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի ՌՀՄ կայքէջում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր