Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

23 մայիս 2023 17:06

Ստամբուլում իմամը վիրավորել է հայերին՝ անվանելով նրանց «հայ վիժվածքներ», և զինվելու կոչ է արել

Ստամբուլի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մուսուլմանական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» վիրավորական արտահայտությունը։ 

Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է․ 

«Եղբարներ, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ին պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու զենքերն էլ մինչև վերջ լիցքավորված են։

Նա, ով իր վրա վստահ է, թող հրապարակ դուրս գա։ Ի՞նչ ենք մենք քաշում ձեր ձեռքը։ 80 տարի է այս երկիրը ձեր ձեռքն ի՞նչ է քաշում, «հայ վիժվածքների» ձեռքն ի՞նչ է քաշում։ Այդքան նահատակներ ունենք»։  

Մեկ ուրիշ տեսնագրությունից պարզ է դառնում, որ հավատացյալներից Հալիթ Դեմիր անունով մեկը բացասական է արձագանքել զենքերը պատրաստելու իմամի կոչին և մզկիթում հրմշտոց է սկսվել։ 

Հայտնի է, որ Գյունդողդուն պաշտպանում է իշխանությանը և հաճախ է իշխող քաղաքական ուժի քարոզչությունն անում, ինչից հավատացյալները հաճախ բողոքում են։ 

Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել զենքերը պատրաստելու վերաբերյալ իմամի կոչի հարցով։  Կիրառված ատելության խոսքի թեմայով դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր