Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով          Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին       Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

24 մայիս 2023 09:58

ՔՊ-ական մեծամասնությունը համակարծիք է՝ ոչ թե Փաշինյանն ու իր խմբակն են Արցախը հանձնում Ադրբեջանին, այլ...«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին Փաշինյանի խոստովանությունից մեկ օր անց ՔՊ-ական մեծամասնությունը երեկ հայտարարությունների ժամին ներկայացել էր գրեթե նույն տեքստով, որում կարմիր թելի պես ձգվում էր միտքը, որ ոչ թե Փաշինյանն ու իր խմբակն են Արցախը հանձնում Ադրբեջանին, այլ դա արել են նախկինները։

Դասական ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը, օրինակ, նախկիններին մեղադրեց․ «Հայ ժողովրդի վրա նիսյայով վաճառել եք ԼՂ անկախությունը, բայց չեք ճանաչել»։ ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանն էլ, պարզվեց, հիացած է Ադրբեջանի գործերով եւ նեղսրտած․ «Ինչո՞ւ 30 տարում Ադրբեջանի արածի կեսը չեք արել Արցախում»։

Հակոբ Ասլանյանն էլ ասաց, թե «հարուստներն ուզում են ապստամբել»։ «Մեկ է՝ դուք իշխանության չեք գալու, որովհետեւ այդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը չէ, այդ իշխանությունը ժողովուրդն է, եւ այդ ժողովուրդն այդ իշխանությունը տվել է նրանց, ովքեր այդ իշխանությունը ժողովրդի համար են օգտագործում, իսկ սա կերեւա պատմության մեջ։ Կգա ժամանակը, եւ ամեն ինչ պարզ կլինի։ Հեռացեք, ամենաճիշտը սա կլինի»,- հորդորեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր