Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը          ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ       Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին    

24 մայիս 2023 10:33

Հայտարարություններ անում է Փաշինյանը, իսկ ՔՊ-ականներն էլ տեղները չեն գտնում, մտածում են՝ ինչպես այդ ամենի տակից դուրս գան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած մտքերը անակնկալի են բերել նաև շատ ՔՊ-ականների, թեև տարբեր հանդիպումների ժամանակ Փաշինյանը թափանցիկ ակնարկներով ասել է, թե ինչ ողբերգություններ են մեզ սպասվում: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 ք/կմ-ի սահմաններում, ապա դա ներառում է նաև Արցախը և անկլավները:


Բանն այն է, որ մինչ այս Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ պարբերաբար խոսել է Արցախի վերաբերյալ բանակցությունների մասին, ասել է, որ վիճակը ծանր է, Հայաստանը մանևրելու տարբերակներ է փնտրում, բայց հստակ չի ասել այն, ինչ ասել է իր ասուլիսի ժամանակ։


Ստացվում է՝ ՔՊ-ականներն էլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ են առաջին անգամ լսել այդ ճակատագրական հայտարարությունները: Փաշինյանի ասուլիսից հետո ՔՊ-ականները խառն են, ներսում տարբեր խոսակցություններ են գնում, անգամ առանձին զրույցների ժամանակ դժգոհություններ են հայտնում իրավիճակի անելանելիության մասով: Ասուլիսից հետո էլ ՔՊ-ականները տեղները չեն գտնում, մտածում են՝ ինչպես Փաշինյանի հայտարարությունների տակից դուրս գան, ինչպես մեկնաբանեն դրանք:


Ստացվում է՝ հայտարարություններ անում է Փաշինյանը, բայց կրակն են ընկնում ՔՊ-ականները ու պիտի պատասխանատվություն կրեն չիմացածի համար»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր