Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 մայիս 2023 16:10

Տեսանյութ. Ցանկացել են սպանել Բայդենին․ միջադեպ՝ Սպիտակ տան մոտ

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ ցանկապատին բախված բեռնատար մեքենայի վարորդն ասել է, որ ցանկացել է սպանել նախագահ Բայդենին, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով դատական ​​փաստաթղթերը։

Միսուրիի 19-ամյա բնակիչ Սայ Վարշիդ Կանդուլան, ըստ փաստաթղթերի, հարձակումը ծրագրել է շուրջ վեց ամիս:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, Սպիտակ տան անվտանգության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
Հարցաքննության ժամանակ Կանդուլան հայտարարել է, որ «հիանում է նացիստներով» և ցանկանում է «զավթել իշխանությունը»։
Երիտասարդը նշել է, որ «ֆաշիստները մեծ պատմություն ունեն»։ Նա Հիտլերին անվանել է «ուժեղ առաջնորդ», որով հիանում է։

Կանդուլան նաև ասել է, որ նպատակ ուներ «գաղտագողի մտնել Սպիտակ տուն և ղեկավարել ազգը»։

«Երբ հարցրել են, թե ինչպես է Կանդուլան վերցնելու իշխանությունը, նա հայտարարել է, որ կսպանի նախագահին… և կվնասի բոլորին, ովքեր կկանգնեն նրա ճանապարհին»,—ասվում է փաստաթղթերում:

Կանդուլան մեղադրվում է նախագահին սպանելու մտադրության, ինչպես նաև վտանգավոր զենքով հարձակվելու, մեքենան անզգույշ վարելու, դաշնային գույքը վնասելու և պաշտպանված տարածք անօրինական մուտք գործելու մեջ: Նրա գործի հետաքննությանը ներգրավված են ԱՄՆ գաղտնի ծառայությունը և ՀԴԲ-ն։ Երեկ՝ մայիսի 23-ին, նրա տանը խուզարկություններ են կատարվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր