Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

24 մայիս 2023 16:55

Ադրբեջանի դեպքում ագրեսորին ամեն ինչ ներվում է գազի դիմաց. ԵԱՀԿ ԽՎ-ն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը։ Այս օրիգինալ միտքն արտահայտել է Բաքու այցելած կառույցի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։


Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի հետ համագործակցության հեռանկարները եւ հիմնական օրակարգային հարցերը, ԵԱՀԿ ԽՎ-ի հնարավոր ներդրումը  Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում։




Ջեյհուն Բայրամովը հակիրճ թվարկել է Հայաստանի դեմ ներկայացված պահանջները, մեղադրել «սադրանքների» եւ «գործընթացները դանդաղեցնելու փորձերի», «ականային սպառնալիքի պահպանման», «եռակողմ հայտարարության շրջանակում պարտավորությունները չկատարելու» եւ նույնիսկ ապրիլին գերեվարված ադրբեջանցի» զինծառայողների «նկատմամբ բռնության եւ նրանց վերադարձնելուց հրաժարվելու», ինչպես նաեւ «անհետ կորածների մասին տեղեկություններ չտրամադրելու մեջ»։


Ի պատասխան Բաքվի ընդունելությունից հիացած Մարգարետա Սյոդերֆելտը հայտարարել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը, նշել է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւորությունը եւ ընդգծել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է խաղաղությանը, կայունությանը, խորհրդարանական դիվանագիտությանը եւ աշխատում է տարածաշրջանում խաղաղության ապահովման ուղղությամբ:


Այսպիսով, ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը հստակ ցույց է տվել կազմակերպության քարոզած երկակի ստանդարտները. Ադրբեջանի դեպքում ագրեսորին ամեն ինչ ներվում է գազի դիմաց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր