Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում          Հունիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Երևանում հրեական սինագոգի գույքը վնասել են․ ըստ մեղադրվող անձի՝ եղել է ազգային թշնամանք    

25 մայիս 2023 18:57

Շատ հետաքրքիր է իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն ծրագիրը, որի մասին խոսեցիք. Ալիևն ու Փաշինյանը բանավիճեցին ԵԱՏՄ նիստում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ, և այդ հիմքով բավանական հաջող առաջ ենք ընթանում հարաբերությունների կարգավորման համար։

«Մենք դա անվանում ենք հայկական խաչմերուկ»,-նշել է նա՝ ի պատասխան Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր խոսքում կիրառեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին հիմք է ծառայում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Ես ցանկանում եմ ասել, որ դա օգտագործվում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման շրջանակներում, ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ հայտարարությունում խոսք է գնում միայն մի միջանցքի մասին և դա Լաչինի միջանցքն է»,-նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայասստանը պատրաստ է տարածաշրջանի բոլոր հաղորդակցություների ապաշրջափակմանը, որոնք անցնում են ՀՀ տարածքով՝  ՀՀ սուվերենության և իրավական շրջանակներում։

Ալիևը շարունակել է բանավեճը՝ ասելով, որ ՀՀ–ից տարածքային նկրտումներ չունեն։

«Միջանցք բառը միջազգային տերմին է և չի նշանակում որևէ մեկի տարածքի հանդեպ նկրտում», նշել է նա ևս մեկ անգամ ընդգծելով, որ ոչ մեկի տարածքային ամբողջականություն չեն խախտում, հատկապես, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։

Փաշինյանը կրկին արձագանքեց Ալիևի խոսքերին։
Ի պատասխան նա ընդգծեց` բոլոր նրանք, ովքեր ծանոթ են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, գիտեն, որ կա միայն մի դեպք, երբ օգտագործվել է «միջանցք» բառը, և դա Լաչինի միջանցքի մասին է։

Ալիևը կրկին պատասխանեց Փաշինյանին` նշելով, թե Ադրբեջանը ոչ մի միջանցք չի շրջափակել։ Ըստ նրա` Լաչինի ճանապարհը բաց է։

«Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, որը ի դեպ, Դուք ճանաչում եք, դրված է անցակետ` միջազգային բոլոր նորմերին համապատասխան։ Այդ անցակետը ռուսական խաղաղապահ զորակազմի դիրքից 20 մետր հեռավորության վրա է։ Այսօր այդ անցակետով հանգիստ տեղաշարժվում են Ադրբեջանի` Ղարաբաղում ապրող, ազգությամբ հայ բնակիչները»,– ասաց Ալիևը, հավելելով, որ ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, իրենք են այն նախաձեռնել, դա իրենց իրավունքն է նախաձեռնել այն, ինչ իրենք համարում են օրինական, ճիշտ, որին, ըստ Ալիևի, աջակցում են նաև Ռուսաստանի Դաշնությունն ու այլ երկրներ։

«Շատ հետաքրքիր է իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն ծրագիրը, որի մասին խոսեցիք։ Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է մեր տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշեց, որ ըստ եռակողմ համաձայնության` չկա «Լաչինի ճանապարհ», կա «Լաչինի միջանցք», որը պետք է լինի ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։

«Այն, ինչ այնտեղ կատարվում է, եռակողմ հայտարարության խախտում է։ Ասացիք` միջանցքը բաց է, մենք նման բան չենք տեսնում, այդպես չենք կարծում։ Դրա համար ցանկանում ենք, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային առաքելություն, որը կգնահատի Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը»,– ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր