Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

26 մայիս 2023 14:37

Ալիև-Փաշինյան բանավեճը սկզբից մինչև վերջ բեմադրված էր.Հայաստանը փուլ առ փուլ մասնատելու քաղաքականությունը համաձայնեցված է

Քաղաքագետ Արմեն Այվազյանը, անդրադառնալով երեկ Մոսկվայում Փաշինյան-Ալիև բանավեճին, հանդիպումներին ու հնչած հայտարարություններին, գրում է.


«Մի քանի եզրակացություն երեկ Մոսկվայում կայացած «բանակցությունների» վերաբերյալ։



1. ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին Ի. Ալիևին հրավիրելու գլխավոր նպատակն այն էր, որպեսզի Ն. Փաշինյանը բոլորի ներկայությամբ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում։
2. Ալիև-Փաշինյան բանավեճը սկզբից մինչև վերջ բեմադրված էր։ Փաշինյանը սցենարով իրեն հատկացված տեքստը ջանադրաբար անգիր էր արել։
3. Նույն սցենարով Փաշինյանին թույլ էր տրվել երկու անկապ խոսք ասել Բերձորի (Լաչինի) միջանցքի փակ լինելու մասին՝ առանց սակայն խոսուն փաստեր ներկայացնելու (օրինակ, թե որքան մարդիկ ու բեռներ էին մտնում Արցախ մինչև շրջափակումը և որքան են մտնում հիմա)։
4. Փաշինյանին արգելվել էր, նա էլ իր կողմից համարձակություն չունեցավ մեկ բառ ասել ոչ միայն Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների (պատանդների), այլև անգամ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի շարունակվող բռնազավթման մասին։
5. Հայաստանը փուլ առ փուլ մասնատելու քաղաքականությունը համաձայնեցված է ու ընթացքում համաձայնեցվում է Վաշինգտոնի, Մոսկվայի, Անկարայի և Բաքվի միջև։ Առաջիկա հերթական փուլով նախատեսվում է հայաթափել Արցախը և կտրել ՀՀ-ի դեպի հարավ և դեպի հյուսիս տանող ռազմավարական ճանապարհները։
6. Արցախի հայաթափման և ՀՀ-ի դեպի հարավ և դեպի հյուսիս տանող ռազմավարական ճանապարհներն Ադրբեջանի վերահսկողության տակ դնելու խնդրի հնարավորին չափ սահուն  և քիչ ցնցումներով ուղեկցվող լուծումը հանձնարարված է փաշինյանական խունտային։
7. Այս աղետալի գործընթացը գաղտնի է պահվում հայ ժողովրդից, որի գլխի տակ իշխանությունը շարունակաբար տարատեսակ փափուկ բարձեր է դնում, միաժամանակ՝ հետևողականորեն ու նպատակասլաց բարոյալքելով հայության դիմադրական ոգին։
8. Եթե չհասցնենք ազգովին ինքնակազմակերպվել, վերահաստատել ու վերագործարկել մեր ժողովրդի գոյության կենսական պահանջները, որոնք մասամբ սահմանված են ՀՀ Անկախության հռչակագրով, ապա ականատեսն ենք լինելու հայկական պետության մոտալուտ կործանման, լիակատար հայրենազրկման ու մասնակի թուրքացման»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր