Ծնողների առաջ պայմա՞ն է դրվել․Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ»

Մեր աղբյուրը նշում է, որ ծնողներից ոմանք էլ Գայանե Հակոբյանին են սկսել մեղադրել՝ իշխանությունների հետ համագործակցելու համար։ Եվ որդեկորույս ծնողները բաժանվել են մի քանի թեւի՝ ավելի արմատական թեւ եւ ոչ այնքան։ Զոհված զինծառայողների ծնողներից մեկը մեզ պատմեց, որ անհասկանալի իրավիճակ է այժմ ծնողների շրջանում, պառակտում է, թե ոչ՝ հստակ չի կարող գնահատել, սակայն մի բան հստակ է, որ Գայանե Հակոբյանի վրա ճնշում է գործադրվել, ինչի արդյունքում էլ ստեղծվել է այս անհասկանալի իրավիճակը:
«Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կարեւորն այս պահին Գայանե Հակոբյանի հարցն է, իսկ ինչ վերաբերում է պառակտմանը, ասաց․ «Նման բան չկա, ոչ մի պառակտում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․ 05․ 23 թ համարում։