Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

27 մայիս 2023 14:15

Զոհեր, անհետ կորածներ և վիրավորներ՝ Գյանջայում

Գյանջայում (հայկական անվանումը՝ Գանձակ-խմբ․) մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Երկու մեքենաների բախման հետեւանքով մեկ մարդ է մահացել. վթարի պատճառ է դարձել անձրեւոտ եղանակը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել։

Հավելենք, որ վերջին օրերին հիշյալ շրջանում հորդառատ անձրները վերածվել են խոշոր հեղեղումների, որոնց հետևանքով ջրի տակ են անցել բազմաթիվ շինություններ, բնակելի տներ ու վարչական շենքեր։ Հաղորդվում է զոհերի, անհետ կորածների և վիրավորների մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր