Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են          Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը       Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն    

27 մայիս 2023 14:56

Հայաստանը կմնա առանց այն ամենի, ինչ ունի ՌԴ-ից, եւ ոչինչ չի ստանա ամերիկացիներից. Սատանովսկին համեմատել է Քըլըչդարօղլուին եւ Փաշինյանին

Քըլըչդարօղլուն (Թուրքիայի գործող նախագահի գլխավոր քաղաքական մրցակիցը) ամերիկամետ է, այո։ Եվ Փաշինյանն է արեւմտամետ, այո, բայց ոչ Հայաստանին, ոչ Թուրքիային ԱՄՆ-ն չի կերակրելու։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։


«Քըլըչդարօղլուն արդեն պատրաստվել է բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Փաշինյանն արդեն բարդացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որի շրջանակում ԱՄՆ-ին կհաջողվի հասնել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների սառեցման, գուցե եւ խզման, ապա Թուրքիան կմնա առանց այն ամենի, ինչ ունի Ռուսաստանից։ Դա վիթխարի հարված կլինի թուրքական տնտեսությանը, եւ Թուրքիան ամերիկացիներից ոչինչ չի ստանա։




Եվ Հայաստանը կմնա առանց այն ամենի, ինչ ունի Ռուսաստանից, եւ ոչինչ չի ստանա ամերիկացիներից։ Գուցե Քըլըչդարօղլուն ու Փաշինյանն անձամբ կստանան։ Բայց արդյո՞ք դա մեծ ուրախության կամ լավատեսության առարկա է Հայաստանում ապրող մնացած մարդկանց համար։ Համոզված չեմ»,- նշել է Սատանովսկին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր