Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել          Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք       Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է    

27 մայիս 2023 14:38

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին Բաքուն դեռ թույլ չի տվել տեսակցել մայիսի 26-ին գերեվարված հայ զինվորներին

«Այս պահին որևէ տեղեկություն չունենք, մենք նույնպես հետևում ենք։ Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ երկու հայ զինծառայողների հետ կապի ընդհատմանը։


Նա նշել է, որ եթե զինծառայողի ընտանիքի և իշխանության կողմից լինում է դիմում կամ որևէ հաստատում որոնման հետ կապված, այդ դեպքում երկխոսության միջոցով հարցն ուղղում են մյուս կողմին։


«Մանրամասների մասին առայժմ ոչինչ չենք կարող ասել։ Այս պահին դեռ հետևում ենք իրադարձություններին»,-նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր