Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

29 մայիս 2023 10:33

Ալիևի ախորժակին տեսեք ՝սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով, մենք ուժեղ կողմն ենք, մենք ամուր դիրք ունենք...

«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը սահմանների հարցում»,-rbc.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց մեր տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագրի կնքման համար փաստացի լուրջ խոչընդոտներ չեն մնացել»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Ալիևը նշել է, որ պետական սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով։ Նա ասել է, որ «Նախիջևան տանող ճանապարհը պետք է բացվի, և հայկական զորքերը պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից»։

Ադրբեջանի նախագահն ասել է, եթե համաձայնագիրը չստորագրվի, Ադրբեջանը խնդիրներ չի ունենա։ «Որովհետև մենք ուժեղ կողմն ենք, մենք ամուր դիրք ունենք բանակցային սեղանի շուրջ, մենք ամուր դիրք ունենք սահմանին։ Նույնիսկ առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու, մենք կապրենք խաղաղության և անվտանգության մեջ»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր