Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան    

29 մայիս 2023 13:40

Ադրբեջանի կողմից առեւանգված 2 հայ զինծառայողներին Կարմիր խաչը առայժմ չի այցելել

Ադրբեջանի կողմից մարտի 26–ին առեւանգված 2 հայ զինծառայողներին Կարմիր խաչը առայժմ չի այցելել: Այս մասին  տեղեկացանք Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց:

Հիշեցնենք` մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաեւ զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առեւանգել են ադրբեջանցիները։

ՊՆ–ն հրապարակել է նաեւ զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան եւ Կարեն Աշոտի Ղազարյան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր