Երևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն, կա երկու տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 12-ի համար       Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»    

29 մայիս 2023 14:10

Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցվել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը

Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ը հայտնում է, որ Ադրբեջանի  մշակութային անհանդուրժողականության և վանդալիզմի հերթական դրսևորումը Բերձորում։


«Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։


Արդեն  որերորդ անգամ Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ, կամ հուշահամալիր։


Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում հերոսաբար զոհված հայորդիներին:


Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն էր փորագրված: Փառքի հուշահամալիրը իր մեջ ընդգրկում էր երեք խաչքար: Մեկը նվիրված  «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված էր Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը Վազգեն Սարգսյանին»,- նշում են «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր