Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

30 մայիս 2023 10:58

Հայաստանը անկլավների հանձնման դեպքում կկարողանա՞ կապվել Վրաստանի եւ Իրանի հետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Հայաստանն ունի՞ այլընտրանքային ճանապարհներ, որոնցով վատագույն տարբերակի իրականացման, այն է՝ անկլավների հանձնման դեպքում կկարողանա կապվել Վրաստանի եւ Իրանի հետ: Հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանից, ով փաստեց.

- Ոչ, դեպի Իրան նման ճանապարհներ չկան: Երասխից սարերով բարձրացող մայրուղու համար այլընտրանքային ճանապարհ չկա: Առկա են որոշ գյուղամիջյան ճանապարհներ, որոնք շրջանցում են այդ հատվածը, սակայն մեծ բեռնատարները եւ ավտոբուսները այդ ճանապարհով չեն կարող անցնել, դրանք պետք է ամբողջովին լայնացնել: 

Ինչ վերաբերում է Վրաստան տանող ճանապարհին, ապա այնտեղ մի հատված կա, որը մտնում է ադրբեջանական հողամասի մեջ, ինչպես Գորիսից Կապան գնացող ճանապարհն էր անցնում: Այդ հատվածում նոր ճանապարհ պետք է կառուցվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր