Տեսանյութ.Իրանը որպես Հայաստանի վստահելի դաշնակից          Ռուսաստանը հուսով է, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմեր» չեն քանդի հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Լավրով       Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահարից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ    

30 մայիս 2023 13:17

Հայաստանը ՀՆԱ աճով աշխարհում 4-րդ ցուցանիշն է արձանագրել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է․ «Անցած տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի իրական աճը եղել է 12,6 տոկոս, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 4-րդ ցուցանիշն է աշխարհում, և այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է՝ կազմելով 12,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ»:
 
Վահան Քերոբյանը հիշեցրել է, որ Կառավարության թիրախը եղել է 6 տոկոս, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոս.

«Հիմա միջանկյալ տվյալներով 21,7 տոկոս է, բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալներն էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները՝ կարծում եմ՝ բավականին մոտ կլինենք Կառավարության դրած թիրախին, որը նշանակում է՝ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք նպատակ են դրել վարելու, այսինքն՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիման վրա տնտեսական աճի, իրականացվում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր