Ալիեւի ասածներն ուղղակի խոսքեր չեն, չսթափվեք, զավթելու են նաեւ Երեւանը,2 կոպեկի համար կռիվ կտան, իսկ Արցախի համար՝ ո՞չ

— Արցախում շատ վաղուց հասարակությունն ու ղեկավարությունը միակամ են կարգավիճակի հարցում` Արցախը երբեք որեւէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի կազմում ընդգրկվել:
ՀՀ-ն պարտավորություններ ունի՝ 1994 թվականի միջազգայնորեն ճանաչված որոշման ներքո՝ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված: Դրանով Հայաստանը նույնպես ճանաչված է հակամարտության եւ բանակցությունների կողմ: Հետեւաբար այնպես չէ, որ Արցախին հասցնեն մի կետի ու ասեն՝ թող ինքը որոշի: Սա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ՀՀ իշխանությունները՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, լինի վարչապետ, թե նախագահ, պաշտոնապես ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում:
Կրկնում եմ, ստորակետներից մեկը դրվեց, մնաց պաշտոնական փաթեթավորված, իրավական ձեւակերպումները եւ ժողովրդի կարծիքը: Բոլորը թող իրենց կարծիքն արտահայտեն, նաեւ ԱԺ-ն, երկու կոպեկի համար կռիվ կտան, իսկ Արցախի համար՝ ո՞չ»: