Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը          Տեսանյութ.Սպասվում են ձյան առատ տեղումներ՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ       Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Ստամբուլ    

31 մայիս 2023 14:09

Եթե գիտեք մարդկանց, ովքեր ազատվել են վարժանքներից «բրոնյաներով», ասեք

Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, թե պաշտպանության նախարարությունը ներքին կարգով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» է տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցությունից։


Aysor.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքեց այդ տեղեկությունը։  


«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, դա չի համապատասխանում իրականությանը», - ասաց Թորոսյանը։


«Եթե գիտեք նման մարդու, ով ազատվել է վարժանքներից, ասեք: Դա օրենքով սահմանված կարգով վերաբերում է բոլորին», - նշեց Թորոսյանը:


Նշենք, որ, ըստ մամուլի, «բրոնյաներ» են տրամադրվել Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցներից մինչև մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձանց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր